Հայաստանում կանոնակարգվում է ճանապարհներով ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը
SocietyԿառավար
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ՀՀ ավտոճանապարհներին սահմանված է ավտոտրանսպորտային միջոցների առավելագույն զանգվածի սահմանափակում, ինչը դեռևս արտացոլված չէ վերը նշված որոշման մեջ:
«Ընդունված նախագծով կանոնակարգվում է ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Արդյունքում կպահպանվի ավտոճանապարհների ծածկույթը և կնվազեն ճանապարհների վերականգնման ծախսերը»,- ասաց Մարտիրոսյանը: