Պորտուգալիայի հավաքականի պաշտպանը վնասվածքի պատճառով չի շարունակի ելույթները Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում
SportՊորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ձախ պաշտպան Ռաֆայել Գերեյրոն վնասվածքի պատճառով չի կարողանա շարունակել ելույթները Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում:
Ֆուտբոլիստը սրունքի վնասվածք է ստացել:
Նշվում է, որ կասկածներ են եղել, որ ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել, սակայն բուժզննման արդյունքներով պարզվել է, որ կոտրվածք չկա: