Կորել է Ոսկեհատ գյուղի 55-ամյա բնակիչը
SocietyՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 02:21-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի մոտակայքում քաղաքացի է կորել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ոսկեհատ գյուղի դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են կորած՝ 55-ամյա Ռ. Հ.-ին:
Որոնողական աշխատանքներին մասնակցել է Ոսկեհատ գյուղի գյուղապետի տեղակալը: