«Ստալը» նոր մրցաշրջանին պատրաստվում է Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ
SportՈւկրաինական «Ստալը» սկսել է նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանին, հայտնում է ակումբի կայքը:
Հունիսի 27-ից թիմը հավաք է սկսել Կիեւի մարզում, իսկ մարզումներն անցնում են Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ:
Նախորդ մրցաշրջանում Մելիքյանը գլխավորում էր «Ստալի» երիտասարդական թիմը: Ուկրաինական ակումբում հանդես են գալիս նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Գոռ եւ Էդգար Մալաքյան եղբայրները: