Անցած տարի հարկային եկամուտներն ավելացել են 11.8 միլիարդ դրամով
EconomicsԱնցած տարի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 79.7 մլրդ դրամ, 96%-ով ապահովվել է պետբյուջեի ծրագիրը: Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտնեց ՀՀ պետականեկամուտների կոմիտեի նախագահ ՎարդանՀարությունյանը: «Չնայած այն հանգամանքին, որ 2016 թ. մակրոտնտեսական միջավայրը և հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները հարկային եկամուտների ծրագրավորման աճի հասնելու համար բարենպաստ չեն եղել, այնուամենայնիվ, մեզ հաջողվել է վարչարարության արդյունքում տարին ավարտել նախորդ տարվա համեմատ 1.1% կամ 11.8 մլրդ դրամ ավելի հարկ հավաքելով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վարդան Հարությունյանը:
Ըստ նրա` բյուջեի հարկային եկամուտների կատարողականի վրա ազդեցություն են ունեցել մի շարք գործոններ` ոչ բարենպաստ մակրոտնտեսական միջավայրը, որի պատճառով 80 մլրդ դրամ չի վճարվել, երրորդ երկրներից հարկվող ներմուծման կրճատումը` 6.8%, չնայած ծավալային աճ է եղել, նաև փոխարինվել է ԵԱՏՄ-ից ներկրումով, բայց ընդհանուր 4.2 մլրդ դրամ եկամուտ պակաս է ստացվել: