Մասիմիլիանո Ալեգրի. Ռեալի հետ խաղի ընդմիջմանը 2-3 փոփոխություն կկատարեի
SportԹուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հերթական անգամ անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակչին, որում «Ծեր սինյորան» պարտվել էր 1:4 հաշվով:
«Երկրորդ և երրորդ գոլերը «Ռեալը» խփեց շատ կարճ ժամանակահատվածում: Առաջին գոլից հետո հավասարեցրինք հաշիվը և շարունակեցինք պրեսինգի դիմել: Այդ խաղը մեզ համար դաս կլինի:
Չենք կարող մտածել երկրորդ կեսում նույն ձև խաղալու մասին, քանի որ առաջին կեսում կիրառում էին ուժեղ պրեսինգ: Ընդմիջմանը 2-3 փոփոխություն կկատարեի, քանի որ խնդիրներ ունեին Պյանիչը և Մանջուկիչը: Սակայն եզրափակիչ էր, որը կարող էր տևել 120 րոպե»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը: