Զիդանը Բորխա Մայորալին թույլ չի տա հեռանալ «Ռեալից»
SportԻսպանացի հարձակվող Բորխա Մայորալն այս ամռանը չի հեռանա Մադրիդի «Ռեալից»:
AS-ի համաձայն՝ Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 20-ամյա ֆուտբոլիստին թույլ չի տա տեղափոխվել այլ ակումբ: Զիդանը նման որոշում է կայացրել, քանի որ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հավանականությունը մեծ է:
Նախորդ մրցաշրջանում Բորխա Մայորալը վարձավճարով խաղում էր գերմանական «Վոլֆսբուրգում», որի կազմում մասնակցել է 21 հանդիպման (խաղալով 427 րոպե) եւ խփել 2 գոլ: