«Հրապարակ». «Երևանյան դպրոցներում ուսուցիչներին ստիպում են իրացնել «Արցախ լոտո»»
«Երևանյան դպրոցներում ուսուցիչներին շարունակում են ստիպել իրացնել «Արցախ լոտո» վիճակախաղը: Գրում է «Հրապարակ»-ը:
Երեկ թերթի խմբագրություն զանգահարած ուսուցչի ասելով, մեկ տոմսի արժեքը 2000 դրամ է. «Խայտառակություն է, ուսուցիչը չի կարող գնել, բայց ստիպված է մի ձևով իրացնի, անհարմար է, ինչպե՞ս կարող են ծնողին կամ աշակերտին ստիպել գնել այդ լոտոն»:
Նա տեղեկացրեց, որ նույնը կատարվում է նաև մանկապարտեզներում:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: