«Ժողովուրդ». Նաիրա Կարապետյանն ամուսնացել է. հարսանիքն անց են կացրել ընտանեկան միջավայրում
Շաբաթ օրը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում ամուսնացել է: Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում նորապսակներին օծել է Պարգև Սրբազանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նույն օրը պատգամավորը նշել է իր ծննդյան 37-ամյակը:
Ն. Կարապետյանի ամուսինը քաղաքականության հետ որևէ առնչություն չունի, ինչի համար էլ երևի որոշվել է հարսանեկան արարողությունն անցկացնել ընտանեկան միջավայրում: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամները չեն մասնակցել Կարապետյանի հարսանիքին:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: