Գեղամ Կադիմյանը խոսել է նոր ակումբի մասին
SportՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Գեղամ Կադիմյանը խոսել է իր նոր ակումբի մասին:
«Վաղուց հետևում էի «Վորսկլա»-ին և ինձ դուրս է գալիս նրանց արագ ֆուտբոլը: Սա ինձ համար ևս մեկ հնարավորություն է դրևորվելու համար: Շատ լավ թիմ է: Վստահ եմ, որ մեր ներդրած ջանքերը վերածվելու ենք արդյունքների»,- Կադիմյանի խոսքերը մեջ է բերում ակումբի էջը:
Կադիմյանը երկու տարվա պայմանագիր է կնքել ուկրաինական «Վորսկլա»-ի հետ: Հայ ֆուտբոլիստը թիմի հետ արդեն մեկնել է սլովենական հավաքին: Մինչ այս Կադիմյանը հանդես էր գալիս Դոնեցկի «Օլիմպիկ» ակումբի կազմում: Հայաստանի ազգային ընտրանու կազմում հարձակվողն անցկացրել է երկու հանդիպում, խփել մեկ գոլ: