«ՀԺ». «Գագիկ Ծառուկյանի ճանապարհային քարտեզը»
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի' հոկտեմբերի 24-ի հանրահավաքում հնչած ելույթից, թերևս, ամենակարևոր հատվածը հետևյալն էր. «Ճանապարհը հստակ է'ամենասեղմ ժամկետներում գնալ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների, վերացնել մեծամասնական ընտրակարգը' գնալ ընտրությունների: Իսկ եթե իշխանությունը շարունակի անտեսել ու մերժել համաժողովրդական շարժման պահանջները, ապա մենք և այլ քաղաքական ուժերով, փողոցում և հրապարակներոմ կանգնած, հարյուր հազարներով կպարտադրենք իշխանափոխություն, նոր իշխանությունների ստեղծում ու արտահերթ ընտրություններ»: Գրում է «ՀԺ»-ն:
Թե ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, թե ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը երեկ թերթի հետ զրույցներում նշեցին, որ սա հենց այն ճանապարհային քարտեզն է, որի արդյունքում հնարավոր է անցնցում իշխանափոխություն: Մասնավորապես, խոսելով հանրահավաքից հետո իրենց քայլերի ու նպատակների մասին' Ստեփան Մարգարյանն ընդգծեց, որ թե Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, թե արտահերթ ընտրությունները իրենց վերջնական նպատակի բաղադրիչներից են. «Հանրահավաքը տվեց մեր անելիքների վերաբերյալ պատկերացումները, արդյունքները, ու Գագիկ Ծառուկյանի թված բոլոր այդ քայլերը, բոլորը միասին վերցրած, մեր հիմնական նպատակներից են:
Վերջինիս խոսքով' իրենք հիմա աշխատելու են տարածքային միասնական շտաբեր հիմնելու ուղղությամբ:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում