Ավազակային հարձակում Արմավիրում. անհայտ անձը ատրճանակով մտել է տուն, ծեծել 64-ամյա կնոջը, հափշտակել մատանի ու փող
SocietyԱրմավիրի մարզում, այսօր՝ հունիսի 29-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 03։00-ի սահմաններում անհայտ անձը երկաթյա լինգով Արմավիր քաղաքի տներից մեկի դուռը բացելու միջոցով ներս է մտել, ատրճանակի սպառնալիքով ծեծի է ենթարկել տանտիրուհուն՝ 64-ամյա Ռիմա Մ.-ին և սպանության սպառնալիքի տակ հափշտակել 1 հատ ոսկյա մատանի և 120.000 դրամ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հարձակվողը դիմել է փախուստի։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում հատկանիշով։