Կառավարությունը երեք տարով հետաձգեց նոր հիդրոէներգոկասկադի կառուցման ծրագրի ԱԱՀ-ն
EconomicsՀայաստանի կառավարությունը երեք տարով հետաձգեց ներդրումային ծրագրի շրջանակում «Կարհաս» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերության նպատակն է Արցախում՝ Քաշաթաղի շրջանի Միրիկ և Մոշաթաղ համայնքների տարածքում կառուցել 2,8 մգվտ փոքր հիդրոէներգոկասկադ, արտադրել էլեկտրաէներգիա, ինչի համար նախատեսվում է կատարել ընդհանուր 2,06 մլրդ դրամի ներդրում:
«Սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 502,2 մլն դրամ։ Արդյունքում կստեղծվի 10 աշխատատեղ` 100 հազար դրամ միջին աշխատավարձով», - ասաց Խաչատրյանը: