Դոլարի եւ եվրոյի վերելքը կանգ առավ. նրանք մի փոքր էժանացել են
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 30-ին, կազմել է 480.47 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.22 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 548.12 դրամ (նվազել է 0.54 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 624.23 դրամ (աճել է 0.78 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.10 դրամ (նվազել է 0.04 դրամով):
Նշենք, որ եվրոյի փոխարժեքը նախոր օրն աճել էր ավելի քան 5 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 259.98 դրամ, ոսկի՝ 19,208.93 դրամ, պլատին՝ 14,057.2 դրամ։