Yerevan, 21.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վահան Մարտիրոսյանը բացահայտումներ է արել Ադրբեջանում հայտնվելու վերաբերյալ

Society

Բաքվի հորինած «Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության պլատֆորմ»-ի անդամ, 2015 թվականի սեպտեմբերին Ադրբեջանում հայտնված Վահան Մարտիրոսյանը տեսանյութի միջոցով նոր մանրամասներ է ներկայացրել՝ Ադրբեջանում գտնվելու մասին:

«Եկել է ժամանակը բացահայտել որոշ մանրամասներ, թե ինչպես ես ընտանիքիս հետ 2015 թվականին հայտնվեցի Ադրբեջանի տարածքում: Այդ մասին վերջին երկու տարում լսել եմ, կարդացել, կան շատ վարկածներ: Հիմնականում դրանք որևէ ընդհանուր բան չունեն իրականության հետ, այդ թվում այն վարկածների, որոնք ներկայացրել է ադրբեջանական քարոզչամեքենան:

Իրականությունը կլինի շատ հետաքրքիր ոչ միայն իմ հայրենակիցների՝ հայերի համար, այլ նաև մի շարք միջազգային կազմակերպությունների, որոնց ադրբեջանական պետությունը մանիպուլյացիայի է ենթարկել իմ հարցով՝ հանուն իր նպատակների»,- ասել է Մարտիրոսյանը:

Նա նշել է, որ 2015 թ. սեպտեմբերին ելնելով որոշ հանգամանքներից՝ ընտանիքի հետ գտնվել է Թբիլիսիում, պատահաբար կապ հաստատել ադրբեջանական ԶԼՄ-ների լրագրողների հետ և խոսել մեկ հարցազրույցի կամ մեկ ասուլիսի մասին, որը պետք է կայանար Վրաստանի մայրաքաղաքում:

«Այդ ընթացքում ինձ հետ կապ հաստատեցին Բաքվից՝ ներկայանալով իբրև Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության աշխատակիցներ, և ինձ կապեցին Ադրբեջանի դեսպանության հետ: Ինձ հանդիպեցին իբր դեսպանության աշխատակիցներ՝ դեսպանության տարածքում, որոնք, այնուհետև պարզվեցին, որ հանդիսանում են Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներ:

Մի քանի օր քննարկեցինք ասուլիսի վերաբերյալ որոշ հարցեր, այնուհետև Արիֆ անունով անձը՝ Ադրբեջանի նախագահի լրատվականից, առաջարկեց ասուլիսն անցկացնել Բաքվում: Նրանք ինձ տվեցին լիարժեք երաշխիքներ՝ անվտանգության, խոսքի ազատության հետ կապված և ասացին, որ բացի ադրբեջանական կառավարությանը քննադատելուց, ամեն ինչում ազատ եմ»,-պատմել է Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, ինքն անձամբ նստել է տաքսի և գնացել վրաց-ադրբեջանական սահման: Ըստ Մարտիրոսյանի, անցնելով ադրբեջանական կողմ՝ իրեն՝ ընտանիքի հետ, դիմավորել են Արիֆի օգնականները:

«Մեզ տեղավորեցին իբր կառավարության անդամների համար նախատեսված առողջարանում, սակայն այնուհետև պարզվեց, որ մենք գտնվում ենք հատուկ ծառայությունների աշխատակիցների համար նախատեսված առողջարանում: Առաջին 2-3 օրը ես չեմ կասկածել դա, այդ մարդիկ շատ լավ էին «խաղում» իրենց դերը՝ որպես լրատվականի աշխատակիցներ:

Ասուլիսից մի քանի օր առաջ նույն մարդիկ վերցրեցին մեզնից անձնագրերը և կոշտ վերջնագիր սահմանեցին, ըստ որի, ես պետք է հնչեցնեմ երեք բան՝ խոսեմ ԼՂ-ում բռնաճնշումների մասին, բարձրացնեմ թեզ, թե ԼՂ-ում ծաղկում է նարկոառևտուրը, և ավելացնեմ, թե ունեմ հավաստի տեղեկություններ, ըստ որոնց՝ ԼՂ-ում կռվում են գրոհայիններ Լիբանանից և Սիրիայից: Հասկանալով թե ինչ խաբկանքի մեջ եմ և ում ձեռքերում եմ, հաշվի առնելով, որ ինձ հետ էր ընտանիքս, այլ բան չէր մնում, քան խաղալ իրենց կանոններով»,- ասել է Մարտիրոսյանը:

Ըստ նրա, ասուլիսից, հարցազրույցներից, միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումներից հետո ուժեղացված անվտանգության ներքո իրեն ձերբակալել են,  վերցրել կապի բոլոր միջոցները և այդ վիճակում գտնվել է վեց ամիս: Կարմիր խաչի, Եվրոպական միության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ ևս, ըստ Մարտիրոսյանի, իր գրպանում տեղադրել են տեսաձայնագրիչներ:  

«Կան լուսանկարների փաստեր, տեսանյութեր, որոնք ես մի կերպ եմ Բաքվից դուրս բերել, որոնք մոտ ժամանակներս կներկայացնեմ: Ադրբեջանն իմ գործով մեծ գրանտներ է շահել, պարզվել է, որ ինձ համար մեծ բյուջե է դուրս գրվել պետությունից,  սակայն այդ միջոցներից միայն 10 կամ ավելի փոքր տոկոսն եմ տեսել:

Այնուհետև, երբ հրաշքով դուրս եկա Բաքվից, դարձա haqqin.az-ի թղթակիցը, այնուհետև արդեն կամավոր գնացի Բաքու և պարզեցի, որ Արիֆ ներկայացած անձը ոչ այլ ոք է, քան Անար Զեյնալովը՝ հատուկ ծառայության աշխատակից: Ես խնդրեցի Կարմիր խաչի միջոցով ինձ ուղարկել Հայաստան, հայտարարեցի հացադուլ: Գաղտնի գտա ինտերնետ, տեսանյութ նկարահանեցի, որում ներկայացրեցի ողջ իրականությունը և ասացի, որ այդ տեսանյութն ուղարկել եմ ընկերոջս՝ Ֆրանսիա ու  եթե մեկ շաբաթից այլ երկրից կապի դուրս չգամ, նա տեսանյութը կհրապարկի:

Դրանից մեկ օր անց ինձ հանդիպեց Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը և պայման դրեց՝ տեղափոխվել Ուկրաինա կամ Թուրքիա, սակայն մեկնելուց առաջ պետք է այցելեի շեհիդների և իբր Խոջալուի ցեղասպանության զոհերի գերեզմանատներ, ծաղիկներ դնեի, որը պետք է տեսանկարահանվեր: Համաձայնեցի և մեկ օր անց ես հատուկ ծառայությունների ուղեկցությամբ մեկնեցի Օդեսա»,- ասել է Մարտիրոսյանը:

Նա նշել է, որ սա է իրական պատմությունը, թե ինչպես ՀՀ-ի քաղաքացի Վահան Մարտիրոսյանն ընտանիքի հետ հայտնվել Ադրբեջանում:

Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD