Ռեալի հարձակվողը տեղափոխվել է Լիոն
SportՄադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը տեղափոխվել է Լիոնի «Օլիմպիկ»,- տեղեկացնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը:
Դոմինիկյան հանրապետության 23-ամյա հարձակվողի հետ կնքվել է 5-ամյա պայմանագիր:
Ըստ լրատվամիջոցների՝ գործարքի արժեքը կազմել է 8 մլն եվրո: Ֆուտբոլիստը «Օլիմպիկում» կստանա տարեկան 1 մլն եվրո աշխատավարձ:
Ավարտված մրցաշրջանում Դիասը մասնակցել է 14 հանդիպման, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: