Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրների լուծմանը
Հայաստանում ձկնաբուծությունը կառավարության գերակա ճյուղերից է: Կառավարության ծրագրում ամրագրված է ձկնաբուծության ոլորտում ջրի խնայողության ժամանակակից լավագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով ձկնաբուծական ընկերությունների համար մատչելի ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորությունն ապահովելու կառավարության ջանքերի մասին, որը հնարավորություն է տալիս ավելացնել արտադրության և արտահանման ծավալները: Մասնագետների գնահատականներով՝ մեր երկիրը հնարավորություն ունի ձկնարտադրությունը հասցնել 70000 տոննայի և այդքան ձկան, ձկնամթերքի իրացումն իրականացնել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում :
Հովիկ Աբրահամյանը ողջունել է նոր ներդրումների իրականացման հարցում ընկերությունների պատրաստակամությունը և հայտնել կառավարության աջակցությունն առկա խնդիրների լուծման գործում:
Արման Ղարիբյանի ֆեյսբուքյան գրառումը