Երևան-Մոսկվա 1 չվերթ այսօր չեղարկվել է, իսկ 3 չվերթ հետաձգվել
SocietyԵրևան-Մոսկվա մեկ չվերթ այսօր չեղարկվել է, իսկ երեք չվերթ հետաձգվել՝ Մոսկվայում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Մոսկվա մեկնող «Աերոֆլոտի» մեկ չվերթ չեղարկվել է, հետաձգվել են «No IMAGE», «Airlines» և «Աերոֆլոտի» ընկերությունների չվերթները: Ընդ որում՝ հետաձգվել են թե՛ Մոսկվայից ժամանող, թե՛ այնտեղ մեկնող չվերթները:
Հիշեցնենք, որ անոմալ եղանակային պայմանների պատճառով մոսկովյան օդանավակայաններում հուլիսի 1-ին հետաձգվել է 450 չվերթ, չեղարկվել՝ 41-ը։