Ավտովթար Երևանում. Մամուլի շենքի մոտ կին վարորդը Nissan-ով բախվել է ГАЗель-ին, վերջինն էլ՝ Opel-ին. կին վարորդին և նրա մանկահասակ երեխային տեղափոխել են հիվանդանոց
SocietyShamshyan.com-ը գրում է.
Հունիսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը՝ 21:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի մոտ, կին վարորդը Nissan մակնիշի 34 OA 569 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ГАЗель մակնիշի 34 NL 834 համարանիշի ավտոմեքենային, վերջինն էլ Opel մակնիշի 34 OF 183 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի կին վարորդին և նրա մանկահասակ երեխային շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում։