Վատ եղանակի պատճառով չեղարկվել է Երեւան-Մոսկվա մեկ չվերթ
SocietyNEWS.am-ը գրում է.
Այսօր՝ հուլիսի 1-ին չեղարկվել է Երևան-Մոսկվա մեկ չվերթ՝ Մոսկվայում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 1-ին, Մոսկվայում 450 ավիաչվերթներ հետաձգվել են, եւս 41-ը՝ չեղարկվել:
Այսպես, Մոսկվայի ժամանակով՝ 06։30-ի տվյալներով՝ Դոմոդեդովո օդանավակայանում 179 չվերթ է հետաձգվել, երկուսը՝ չեղարկվել են։ Շերեմետեւո օդանավակայանում հետաձգվել են 270-ը, 39 չվերթ չեղարկվել է։ Վնուկովոյում մեկ չվերթ է հետաձգվել։
Նախօրեին Ռոսավիացիան հայտնել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ավելի քան 130 չվերթի հետաձգման մասին։
Ավելի վաղ ԱԻՆ-ի մայրաքաղաքային ու մարզային վարչությունը նախազգուշացրել է հորդառատ անձրեւների, ամպրոպի եւ քամու ուժգնացման մասին։ Օդերեւութաբանների համաձայն՝ հանգստյան օրերին եւս եղանակը բարենպաստ չի լինի։