Բանանցը պայմանագիր է կնքել 34-ամյա պաշտպանի հետ
SportԵրևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել 34-ամյա պաշտպան Գևորգ Հովհաննիսյանի հետ,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Փորձառու ֆուտբոլիստը ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել Գյումրու «Շիրակի» կազմում: Նա մասնակցել է Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 240 հանդիպման և դարձել է 10 գոլի հեղինակ: «Շիրակի» կազմում Գևորգ Հովհաննիսյանը դարձել է Հայաստանի չեմպիոն, կրկնակի գավաթակիր և սուպերգավաթակիր:
Գևորգ Հովհաննիսյանը նաև մեկ անգամ հանդես է եկել Հայաստանի հավաքականում՝ 2016-ի սեպտեմբերին խաղալով Դանիայի դեմ արտագնա խաղում: