Թիվ 46 ավտոբուսում գողացել են ուղեւորուհու դրամապանակը. Կասկածյալին բերման են ենթարկել
SocietyՈստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Խանջյան փողոցի թիվ 13 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 30-ամյա Լեւոն Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա թիվ 46 երթուղային ավտոբուսի սրահում գողացել է 52-ամյա Ռուզաննա Գ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ փաստաթղթեր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: