Վիկտորիա Բեքհեմը ճանաչվել է տարվա գործարար: Նա գլխավորել է Բրիտանիայի 100 լավագույն ձեռնարկատերերի ցանկը: Խմբագիր Մաթյու Գուիթերը ընդունում է, որ շատերը կարող են ծաղրել այն փաստը, որ նախկին Spice Girl-ը հիմա առաջին տեղում է: Նրա խոսքերով Վիկտորիան ստեղծել է այնպիսի ընկերություն, որը իրական է և իսկապես հաջողված: Շատերը կարող են քննադատել Վիկտորիային ասելով, որ նա հաջողությունների է հասնում միայն այն պատճառով, որ նա աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկի կինն է: Վիկտորիայի շնորհիվ վերջին 5 տարվա ընթացքում վաճառքը աճել է 2,900 տոկոսով, իսկ աշխատանքը 3233 տոկոսով: Վիկտորիա Բեքհեմը իր կարիերան սկսել է 2008 թվականին, իսկ 2011 թ-ին հաղթել է Բրիտանիայի նորաձևության շնորհհանդեսում: Սեպտեմբերին Լոնդոնում նա բացել է իր առաջին խանութը: Նրա ընկերությունը ներառում է ցածր գներով ապրանքներ և նաև վաճառում է շքեղ պայուսակներ՝ յուրաքանչյուրը 18,000£ արժողությամբ: