Yerevan, 21.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սեւան քաղաքի հանրային երեք լողափերում տրվեց հանգստյան սեզոնի մեկնարկը

Society

Սեւան քաղաքի թիվ 1,2,3 հանրային լողափերում հանդիսավորությամբ տրվեց հանգստյան սեզոնի բացումը, որին մասնակցեցին ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, «Սեւան ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլանյանը, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան աշխատակից Ֆրեդերիկ Ռայնվոլտը, պաշտոնական այլ անձինք:

Հանգստյան սեզոնի բացման կապակցությամբ ողջունելով եւ շնորհավորելով ներկաներին՝ ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ Սեւանա լիճը համաշխարհային նշանակության էկոհամակարգ է, որը հարկավոր է շարունակ պահպանել ու զարգացնել՝ այն արդյունավետ ծառայեցնելով մեր ժողովրդի եւ երկրի կարիքներին:

«Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման ու զարգացման այն ծրագրերը, որ ընկած են պետական որոշումներում, չեն կարող ոչ մի կերպ իրականացվել, եթե դրան սրտացավորեն չմասնակցեն բոլոր շահագրգիռ կառույցներն ու անհատները: Միաժամանակ Սեւանն իր բազմազան գրավչություններով պետք է հասանելի լինի մեր երկրի բոլոր քաղաքացիներին, ինչի համար էլ պետության կողմից ժամանակին ստեղծվել են հանրային լողափերը, որոնցից 3-ը գործելու են այս տարի:

Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի մոտակա ժամանակներում կարողանանք ավելացնել հանրային լողափերի թիվը նաեւ մարզի մյուս տարածքներում կամ համայնքներում, որպեսզի ավելի շատ մարդիկ Սեւանա լճի ափին իրենց հանգիստն անվճար վայելելու հնարավորություն ունենան»,-նշեց Արծվիկ Մինասյանը:

Նախարարը հավաստեց նաեւ, որ շուտով տրվելու է Ծովագյուղի տարածքի հանրային լողափի շինարարության մեկնարկը, որտեղ ինքը եւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն այսօր այցելել են անձամբ:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն իր հերթին շեշտեց, որ մարզպետարանը եւս անելու է հնարավորը, որպեսզի առաջիկայում էականորեն ավելանան հանրային լողափերը, իսկ մարզի ողջ տարածքը, այդ թվում եւ հանրային լողափերը, ունենան մշտական եւ ակնառու մաքրություն:

«Այսօր մենք «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում հայտարարել ենք համամարզային հերթական շաբաթօրյակը, որին մասնակցում են մարզի բոլոր կազմակերպությունները: Հուսով եմ, որ մենք ճիշտ ու արդյունավետ կօգտագործենք Սեւանի գրավչությունները, կավելացնենք հանրային լողափերը, կզարգացնենք տուրիզմը՝ իր ամենատարբեր ճյուղերով»,-ներկաներին դիմեց մարզպետը:

«Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի ոչ միայն մասնակցենք հանգստյան սեզոնի բացմանը, այլ նաեւ Գեղարքունիքի մարզում տուրիզմի հետագա զարգացմանը:

Ողջունում եմ Հայաստանի եւ Ֆրանսիայի Հանրապետությունների Գեղարքունիքի եւ Իզերի մարզերի, ինչպես նաեւ առանձին քաղաքային համայնքների միջեւ հաստատված ապակենտրոնացված համագործակցությունը տուրիզմի ոլորտում եւ միաժամանակ ցանկանում, որ բոլորս ամեն օր անհանգստանանք Սեւանի մաքրության պահպանման համար»,-նշեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան աշխատակից Ֆրեդերիկ Ռայնվոլտը:

Հանգստյան սեզոնի բացումն ուղեկցվեց գեղարվեստական ծրագրերով, որոնք հանդիսության մասնակիցներին մատուցեցին Սեւանի մշակույթի կենտրոնի, Սեւանի դպրոցների եւ «Սեւան երիտասարդական ակումբ» ՀԿ երգի-պարի խմբերի սաները:
Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանը, հուլիսի 1-ից բացված հանրային երեք լողափերում 12-ժամյա փրկարարական ծառայություն է իրականացնելու Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության ջրափրկարարական հատուկ ջոկատը:

«Մեր ջրափրկարարները հսկողություն են իրականացնելու ամեն օր, ժամը 9-ից մինչեւ 21-ը: Մենք ապահովված ենք անհրաժեշտ լողամիջոցներով ու տեխնիկական միջոցներով, ջրափրկարարների անհրաժեշտ անձնակազմով: Հարկ եղած դեպքում հսկողությունը կարող ենք դարձնել շուրջօրյա, եթե դրա կարիքը զգացվի:

Մենք արձագանքելու ենք նաեւ բոլոր այն կանչերին, որ կստանանք մարզի ամենատարբեր տարածքներից»,-ներկայացրեց փրկարարական վարչության պետը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանի հավաստմամբ՝ հուլիսի 1-ից հանրային լողափերից օգտվողների համար գործելու է 2 բուժկետ եւ շտապօգնության ծառայություն:

«Շտապօգնության ծառայությունը գործում է պետավտոտեսչության կետի մոտ՝ Երեւան-Սեւան մայրուղու վրա, իսկ բուժկետերը՝ Հանրային թիվ 1 եւ Քաղաքային լողափերում՝ ժամը 9-ից մինչեւ 21-ը»,-ներկայացրեց Անուշ Պողոսյանը: 

Միջոցառման ավարտին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը եւ «Ստորջրյա հետազոտությունների կենտրոն» ՀԿ ղեկավարը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ Սեւանա լճում ստորջրյա հետազոտություններ իրականացնելու նպատակով:

«Մեր նպատակը Սեւանա լճում մանրակրկիտ ստորջրյա հետազոտության իրականացումն է, գիտական ուսումնասիրությունների միջոցով բազմաթիվ հարցերի ու գաղտնիքների պարզաբանումն ու բացահայտումը: Այս հուշագիրն ավելի շատ գիտական ուղղվածություն ու նշանակություն ունի»,-ամփոփեց նախարար Արծվիկ Մինասյանը:

Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD