Բարսելոնայի պաշտպանը մարզվելու է Սպորտինգի հետ
SportԿատալոնական «Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մատյոյին թույլատրել է մարզվել Լիսաբոնի «Սպորտինգի» հետ,- հաղորդում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:
33-ամյա ֆուտբոլիստն աշխատելու է պորտուգալական ակումբի հետ, ինչից հետո որոշում կկայացվի նրա ապագայի վերաբերյալ: «Բարսելոնայի» հետ Մատյոյի գործող պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին:
2014 թվականից նա կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 91 հանդիպման: