Յուլիան Դրաքսլեր. Չիլիի հետ խաղում պետք է ցույց տանք մեր լավագույն խաղը
SportԳերմանիայի ազգային հավաքականի ավագ Յուլիան Դրաքսլերը խոսել է Կոնֆեդերացիաների 2017թ. գավաթի խաղարկության եզրափակչի՝ Չիլիի ընտրանու հետ կայանալիք հանդիպման մասին:
«Հպարտ ենք, որ դուրս ենք եկել մրցաշարի եզրափակիչ: Գիտենք, որ Չիլին հզոր մրցակից է, սակայն մեր բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են այդ խաղին: Վաղվա հանդիպումը նման չի լինի Չիլիի հետ կայացած նախորդ խաղին (1:1):
Այն ժամանակ մենք չկարողացանք ցույց տալ մեր լավագույն խաղը: Մասնավորապես առաջին խաղակեսի 15 րոպեները, երբ մենք դեռ չէինք «արթնացել»:
Չիլիացիներն անչափ ուժեղ են, այդիսկ պատճառով մենք պետք է 90 րոպեների ընթացքում ցույց տանք մեր լավագույն խաղը, որպեսզի հաղթենք մրցակցին»,- Դրաքսլերի խոսքն է մեջբերում «Чемпионат»-ը:
Հիշեցնենք, որ Չիլիի և Գերմանիայի հավաքականների միջև հանդիպումը կկայանա վաղը՝ հուլիսի 2-ին: