Ժարդիմ. Ցանկանում եմ պահել Մբապեին և աշխատել լավագույնների հետ, բայց դա միշտ չէ, որ հնարավոր է
Sport«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը նշել է, որ ակումբը հույս ունի թիմում պահել 18-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին:
«Չեմ խոսել նրա հետ, բայց նա գիտի, թե որքան լրջորեն ենք մենք աշխատում ստեղծված իրավիճակում, որքան ենք ցանկանում պահել նրան:
Կարծում եմ` թե' նա, թե' ակումբը օպտիմալ որոշում կկայացնեն»,- Ժարդիմի խոսքերն է փոխանցում «FourFourTwo»-ն:
Մասնագետը նաև նշել է, որ չնայած լավագույններին թիմում պահելու իր մեծ ցանկությանը, դա միշտ չէ, որ հնարավոր է.
«Իհարկե, ես, ինչպես ցանկացած մարզիչ, ցանկանում եմ թիմում պահել ուժեղագույն ֆուտբոլիստներին, բայց «Մոնակոյում» դա միշտ չէ, որ հնարավոր է: Տեսնենք` այս իրավիճակն ինչպես կզարգանա:
Հիմա կարևոր է ամբողջությամբ մեր աշխատանքի, երիտասարդ տաղանդների զարգացման վրա աշխատելը, իսկ հետո կտեսնենք, թե ով կմնա»,- եզրափակել է իր խոսքը Լեոնարդու Ժարդիմը:
Հիշեցնենք` Մբապեի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են «Ռեալն» ու «Արսենալը», իսկ անձամբ ֆուտբոլիստը կարիերան մադրիդյան ակումբում շարունակելու ցանկություն է հայտնել: