Դավիդ Յուրչենկո. Տեղափոխությունս «Տոսնո» շատ արագ ստացվեց
SportՄախաչկալայի «Անժիից» հեռացած ռուսաստանցի դարպասպաահ Դավիդ Յուրչենկոն պատմել է, թե ինչպես է հայտնվել ռուսական «Տոսնոյում»:
«Ամեն բան շատ արագ ստացվեց: «Տոսնոն» իմացավ, որ ես կարող եմ դառնալ ազատ գործակալ, եւ հետաքրքրվեց դրանով: Պայմանավորվեցինք առանց ավելորդությունների: Ինձ համար ամեն բան պարզ էր ու հասկանալի: Այլ առաջարկներ ստացել եմ «Տոսնոյից» առաջ: Դրանք եւս քննարկել եմ: Սակայն, երբ «Տոսնոն» կապ հաստատեց ինձ հետ, որոշեցի տեղափոխվել այս ակումբ: Ինձ դուր եկան ակումբի ղեկավարների ամբիցիաներն ու նպատակները:
Ինչ վերաբերում է «Զենիթի» դեմ դիմակայությանը, վիճաբանություններ, իհարկե, չեն լինի, քանի որ մենք շատ ծանոթներ ունենք «Զենիթում»: Երեւի, ամեն բան խաղաղ կանցնի: Սակայն պետք է հասկանալ, որ խաղադաշտում ընկերներ չկան, այդ պատճառով նրանց դեմ խաղերը դերբիի բնույթ կկրեն»,- Յուրչենկոյի խոսքը մեջբերում է «Футбольный Петербург»-ը:
Հիշեցնենք, որ Լենինգրադի մարզը ներկայացնող «Տոսնոն» այս տարի էր նվաճել Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր: 31-ամյա Յուրչենկոն 2016-ից էր խաղում «Անժիում»: