Մարադոնա. Մեսսիի հարսանիքի իմ հրավերը պետք է որ ինչ-որ տեղ կորած լինի
SportԱրգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան շնորհավորել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին` ամուսնության առթիվ.
«Շնորհավորում եմ Լիոնել Մեսսիին: Թող նա շատ առողջ երեխաներ ունենա: Նա գիտի, որ ես իրեն շատ եմ սիրում:
Հարսանիքի իմ հրավիրատոմսը պետք է, որ ինչ-որ տեղ կորած լինի: Բայց դրա պատճառով ես չեմ փոխում վերաբերմունքս նրա հանդեպ: Սա չի փոխում այն, որ Մեսսին լավ մարզիկ և հիանալի տղա է»,- Մարադոնայի խոսքերն է փոխանցում «RT»-ն:
Հիշեցնենք` հունիսի 30-ին «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հարազատ Ռոսարիո քաղաքում ամուսնացավ Անտոնելա Ռոկուցոյի հետ: