ConfedCup. Օչոան՝ Պորտուգալիա - Մեքսիկա խաղի լավագույն ֆուտբոլիստ
SportՄեքսիկայի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականների միջեւ ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկության երրրորդ տեղի համար հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել մեքսիկացի դարպասապահ Գիլյերմո Օչոան, հայտնում է մրցաշարի կայքը:
Երկրպագուների քվեարկության արդյունքում 31-ամյա դարպասապահը ստացել է BUD AF Man of the Match մրցանակը: Մոսկվայի «Սպարտակ» ստադիոնում կայացած խաղում պորտուգալացիները լրացուցիչ ժամանակում հաղթել էին 2:1 հաշվով:
Հիշեցնենք, որ Կոնֆեդերացիաների Գավաթի եզրափակիչում աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը մրցելու է Հարավային Ամերիկայի գավաթակիր Չիլիի թիմի հետ: «Սանկտ Պետերբուրգ Արենա» ստադիոնում հուլիսի 2-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին: