Նոր մանրամասներ 5-ամյա Արամազդ Անդրեսյանի նախ կորելու, ապա սպանության մասին
SocietyԱյսօր հայտնաբերվել է 5-ամյա Արամազդ Անդրեսյան-կրտսերի դին, որը ապրիլի 22-ից անհասկանալի կերպով համարվում էր կորած: Այս մասին տեղեկացնում է CBS News-ը եւ մանրամասնում, որ Կալիֆորնիայում հայտնաբերվել է կորած փոքրիկի մարմինն այն բանից հետո, երբ քննիչները վերադարձել են Սանտա Բարբարա շրջանի Կաչումա լճի տարածք՝ հավելյալ ապացույցներ գտնելու նպատակով,- գրում է IRAVUNK.com-ը:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, փոքրիկ Արամազդ Անդրեսյանի ծնողները բաժանված են եղել եւ ապրել են Կալիֆորնայիում: Հայրը հայ է, մայրը՝ մեքսիկացի: Ընդ որում՝ 5-ամյա փոքրիկը կորել էր հոր մոտից: Հայր ու որդի գնացել էին «Դիսնեյլենդ», որից հետո հորը գտել են այգում ուշաթափված, իսկ տղան այլեւս չկար…
Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները փոքրիկի կորելուց հետո պնդում էին, որ հայրը զարմանալիորեն անտարբեր էր եւ անհանգստություն չէր ցուցաբերում տղայի կորելու կապակցությամբ: Ավելին՝ նա անգամ փոխել էր բնակության վայրը եւ հաստատվել Լաս Վեգասում:
Շարունակությունը՝ այստեղ: