Կոնֆեդերացիաների Գավաթ. Դրաքսլերը` լավագույն ֆուտբոլիստ, Բրավոն` լավագույն դարպասապահ
SportԳերմանիայի հավաքականի ավագ Յուլիան Դրաքսլերը ճանաչվել է Կոնֆեդերացիաների Գավաթի լավագույն ֆուտբոլիստ: 23-ամյա ֆուտբոլիստը եզրափակչում Չիլիին հաղթելուց հետո ստացել է այդ մրցանակը:
Մրցաշարի լավագույն դարպասապահ է ճանաչվել չիլիացի Կլաուդիո Բրավոն:
Հիշեցնենք, որ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահը դարձել էր կիսաեզրափակչի` Պորտուգալիայի հետ 11 մետրանոց շարքի հերոսը` հետ մղելով մրցակցի բոլոր երեք հարվածները: