Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտի» խաղը կսպասարկեն Լյուքսեմբուրգի մրցավարները
Sport«Ալաշկերտի» եւ Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» միջեւ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը կսպասարկի Լյուքսեմբուրգը ներկայացնող մրցավարական բրիգադը:
Գլխավոր մրցավարն է Սվեն Բինդելսը, որին եզրերում կօգնեն Կլոդ Ռիեն եւ Ռիկարդո Մորայսը: Չորրորդ պաշտոնյան Ալեքս Կրյուգերն է, հայտնում է «Ալաշկերտի» կայքը:
Հիշեցնենք, որ «Սանտա Կոլոմա» - «Ալաշկերտ» խաղը կկայանա հուլիսի 4-ին «Էստադի Կոմունալ» ստադիոնում եւ կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին: Երեւանում կայացած առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել է նվազագույն հաշվով: