Բորուսիայի պաշտպանը հնարավոր է տեղափոխվի Մանչեսթեր Յունայթեդ
SportԴորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մարկ Բարտրան կարող է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»,- գրում է «AS»-ը:
Ինչպես հաղորդում է իսպանական լրատվամիջոցը, «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նպատակահարմար է գտնում ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել հենց Բարտրայի տրանսֆերը:
Ֆուտբոլիստը «Բորուսիա» էր տեղափոխվել նախորդ տարվա ամռանը: Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում նա մասնակցել էր 19 հանդիպման և դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ: