Yerevan, 21.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ճանապարհային ոստիկանության 81-ամյակի օրը բացվել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնը

Society

Ճանապարհային ոստիկանության 81-ամյակի օրը բացվել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, որի հաղորդագրության մեջ նշված է. «ԽՍՀՄ ՆԳԺԿ Հայաստանի վարչության պետի 1936 թվականի մարտի 25-ի N 162 հրամանով խճուղային ճանապարհների բաժնում ստեղծված պետավտոտեսչությունը տրվեց միլիցիային: Ստորաբաժանումն ուներ ընդամենը 8 հաստիք: 1936թ. այս օրը ԽՍՀՄ-ում ընդունվեց պետավտոտեսչության կանոնադրությունը և այդ օրն էլ դարձավ պետավտոտեսչության կազմավորման օր։

Հուլիսի 3-ին, ճանապարհային ոստիկանությունում տոնական տրամադրություն էր։  Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, ճանապարհային ոստիկանության ղեկավարության ուղեկցությամբ շրջեց վարչության շենքում, ծանոթացավ վերջին շրջանի նորամուծություններին։  Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Սա ճանապարհային ոստիկանության համակարգի վերջին նորամուծությունն է։ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ներկայացրեց Օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն ու տեխնիկային։

Կենտրոնը հնարավորություն ունի 1-77 հեռախոսահամարով թեժ գծով միաժամանակ ընդունել մինչև վեց հեռախոսազանգ, բացի այդ, հնարավորություն է ստեղծվել օնլայն ռեժիմով հետևելու այն խաչմերուկների երթևեկությանը, որոնք կահավորված են Ճանապարհային ոստիկանության տեսախցիկներով:  Օպերատիվ կառավարման կենտրոնի առկայությունը հնարավորություն կտա առավել օպերատիվ արձագանքել քաղաքացիների ահազանգերին։

Հասարակության հետ կապն առավել արդյունավետ և բազմակողմանի դարձնելու համար արդեն իսկ գործում է Ճանապարհային ոստիկանության ֆեյսբուքյան էջը, որի միջոցով քաղաքացիները կարող են դիմել և ստանալ հուզող հարցերի պատասխանները։ 

Տեսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով կայացված վարչական ակտերի ծանուցման հնարավորություններն առավել ընդլայնելու նպատակով հուլիսի 3-ից <> ՓԲԸ ընկերության ՀՀ տարածքում գտնվող բոլոր մասնաճյուղերում ցանկացած անձ կարող է ստանալ տեսահսկվող համակարգերով արձանագրված իրավախախտումների վիճակագրությունը և տեղում վճարել տուգանքները: 

Օպերատիվ կառավարման կենտրոնի բացումից հետո ոստիկանության պետի տեղակալը 7 քաղաքացու հանձնեց ոստիկանության լեյտենանտի ուսադիրներ։  Նրանք աձագանքել էին Ճանապարհային ոստիկանության հրավերին ճանապարհապարեկային ծառայությունում աշխատելու համար, մասնակցել էին համապատասխան հարցազրույցներին, և ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստացել սպայի կոչում ու նշանակվել Ճանապարհային ոստիկանությունում ծառայության։

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ 2017 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի ամփոփիչ օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՃՈ բոլոր ստորաբաժանումների պետերը:  Ամփոփելով խորհրդակցությունը՝ Սամվել Հովհաննիսյանը բավարար գնահատեց կատարված աշխատանքը և հույս հայտնեց, որ ճանապարհային ոստիկանությունը կշարունակի կատարելագործման գործընթացը։

Հայաստանի 81-ամյա Ճանապարհային ոստիկանությունը մշտապես բարեփոխվող ու արդիականացող կառույց է, որի պրոֆեսիոնալ ու տեխնիկական կարողությունները ծառայում են մեկ նպատակի՝ ապահովել անվտանգ երթևեկություն, պահպանել երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը»։

Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD