Զինծառայողների ապահովագրություն հիմնադրամի ՀԽ-ն քննարկեց նվիրաբերությունների հավաքագրման նոր հայեցակարգային մոտեցումները
SocietyԶինծառայողների ապահովագրություն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ներկայացվեցին նվիրաբերությունների հավաքագրման նոր հայեցակարգային մոտեցումները:
«Նախնական քննարկել ենք նաև մի քանի կազմակերպությունների կողմից` Հիմնադրամի լոգոն թողարկելու առաջարկները: Մասնավորապես` այդ լոգոն կարող է փակցվել տվյալ կազմակերպության ապրանքանիշին: Սպառողը գնելով ապրանքը` լոգոյի վրա փակցված գումարը փոխանում է Հիմնադրամին: Այստեղ միակ մտահոգությունն այն է, որ այդ կազմակերպությունները լինեն հեղինակավոր, ապրանքները հասարակության կողմից սիրված լինեն, որպեսզի Հիմնադրամի վրա բացասական ազդեցություն չունենա»,- ասաց Ավետիքյանը:
Նա նաև նշեց, որ սփյուռքի ներկայացուցիչների հետ զրույցի արդյունքում առաջարկներ են եղել, որպեսզի եկեղեցիներում հանգանակությունների արկղեր տեղադրվեն: Ավետիքյանի խոսքով` այդ ուղղությամբ քննարկումներ պետք է ունենան Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Ինչպես նաև առաջարկություն է հնչել, որպեսզի սփյուռքի հայ համայնքներում ներկայացվեն Հիմնադրամի գործունեությունը և հնարավորություն լինի պատասխանելու մարդկանց հարցերին:
ՀՀ պաշտպանության նախարար, Հիմնադրամի խորհրդի նախագահ ՎիգենՍարգսյանի դիտարկմամբ` ապրանքների վրա պիտակներ փակցնելու առումով վարչարարության խնդիր կա:
«Սփյուռքի եկեղեցիներում նվիրաբերություններ կատարելու հարցում` կարծում եմ, շատ վաղաժամ է, քանի որ մենք դեռ չենք քննարկել այդ գաղափարը կաթողիկոսի հետ: Այդ առումով հարկավոր է զգուշավոր լինել, իսկ համերգներ կազմակերպելը շատ լավ գաղափար է»,- ասաց նախարարը: