Yerevan, 24.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Ոսկե ծիրան»-ի շրջանակում լեհական, գերմանական և ֆրանսիական ֆիլմերի ցուցադրության օրեր կանցկացվեն

Culture

«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնում ցուցադրվելու են ֆրանսիական, գերմանական, լեհական, բրազիլական, ռուսական լավագույն կինոնկարները: Փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 9-16-ը: Ներկայացվող ֆիլմերի մասին հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին կինոփառատոնի կազմակերպիչներն ու դեսպանությունների ներկայացուցիչները:

«Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանատների հետ համագործակցությունը բարի ավանդույթ է դարձել, քանի որ այդ երկրներն ունեն բարձր կինոարվեստ: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում եվրոպական կինոյին ու փորձում փառատոնի ընթացքում ցուցադրել նրանց լավագույն ժապավենները»,- նշեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի խոսքով` փառատոնի շրջանակում հուլիսի 13-ը գերմանական ֆիլմերի ցուցադրության օր է հայտարարվել:

«Ներկայացվելու է Ֆաթիհ Աքինի «Անէությունից» կինոնկարը, որի գլխավոր դերակատար Դայան Կրուգերը արժանացել է Կաննի 70-րդ կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի» մրցանակին: Վիճակագրական տվյալների համաձայն` 2004 թվականից ի վեր «Ոսկե ծիրանի» ընթացքում 120 գերմանական ֆիլմ է ցուցադրվել: Կարծում եմ՝ մենք մեր ներդրումն ունեցել ենք փառատոնի զարգացման գործում»,-ասաց նա:

Փառատոնի տարբեր ծրագրերում վեց գերմանական ֆիլմեր են ներկայացված: Իսկ Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում ներառված Վալեսկա Գրիզեբախի «Վեսթերն»-ը ընդգրկված է «Ոսկե ծիրան»-ի հիմնական մրցութային ծրագրում:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի խորհրդական Ալեքս Բորտոլաննասաց, որ տարբեր տարիների փառատոնի շրջանակում ֆրանսիական հիանալի կինոժապավեններ են ցուցադրվել:

«Հատկապես կարևորում եմ  ֆրանսիական կինոյի ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկի` Ժան-Պիեռ Մելվիլի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, քանի որ այս տարի լրանում է նրա հարյուրամյակը: Հուլիսի 12-ին կներկայացվի նրա «Կարմիր շրջան» կինոնկարը, որում խաղում են մեր կինոարվեստի պատկառելի ներկայացուցիչներ Ալեն Դելոնը, Իվ Մոնտանը»,-ընդգծեց Բորտոլանը:

Փառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրում այս տարի ներկայացված է 10 ֆիլմ: «Երևանյան պրեմիերաներ»-ի շրջանակում կցուցադրվի Ֆրանսուա Օզոնի «Երկդիմի սիրեկանը» ժապավենը:

ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության մշակութային բաժնի կցորդ Մելինե Եղոյանը շեշտեց, որ «Ոսկե ծիրան»-ը ճանաչում է գտել ոչ միայն տարածաշրջանում, այլև` աշխարհում: «Մեզ  համար պատիվ է հայտնի ռեժիսոր  Անջեյ Վայդայի վերջին ֆիլմը ցուցադրելը: Լեհական կինոյի մեծ վարպետն անցյալ տարի հեռացավ կյանքից: Նա 2016-ին պատրաստվում էր այցելել Երևան և ստանալ փարաջանովյան «Թալեր» մրցանակը` համաշխարհային կինոյում մեծ ավանդի համար: Նրան հետմահու պարգևատրելով և «Մտապատկերներ» ֆիլմը ցուցադրելով` հարգանքի տուրք է մատուցվում ռեժիսորի հիշատակին»,-եզրափակեց Եղոյանը:

Փառատոնում կցուցադրվեն նաև բրազիլական արտադրության «Հավանայի կատուն» և «Արաբիա» կինոնկարները:

«Ոսկե ծիրան»-ը կհյուրընկալի հայտնի ռուս կինոքննադատներ Կիրիլ Ռազլոգովին, Անտոն Դոլինին: Տեղի կունենան նաև Տատյանա Դանիելյանցի «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին», Օլգա Վերեմեևայի և Ելենա Դեմիդովայի «Քամու հպումը» ֆիլմերի երևանյան պրեմիերաները:

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts