Դոնարուման ու «Միլանը» փոխհամաձայնության են եկել
Sport«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման իտալական ակումբի ղեկավարության հետ պայմանավորվել է նոր պայմանագիր կնքելու հարցում: Առաջիկայում «Միլանը» կհայտարարի 18-ամյա իտալացու հետ գործող պայմանագիրը երկարաձգելու մասին, գրում է Sky Sport Italia-ն:
Նոր պայմանագրով Դոնարուման կստանա տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ նրա կլաուզուլան կկազմի 100 միլիոն եվրո: Եթե «Միլանը» չնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր, կլաուզուլան կդառնա 50 միլիոն եվրո:
Նշվում է նաեւ, որ դարպասապահը մերժել է ֆրանսիական ՊՍԺ-ին, որը նրան առաջարկել է տարեկան 13 միլիոն եվրո աշխատավարձ: Ավելի վաղ նշվում էր, որ Դոնարուման կտեղափոխվեի Մադրիդի «Ռեալ», բայց դա կանի 2018-ի ամռանը: Նոր պայմանագրում պետք է նշված լիներ կլաուզուլա, որը կգոհացնի Արքայական ակումբին:
Հիշեցնենք, որ վերջերս Ջանլուիջի Դոնարուման հրաժարվել էր երկարաձգել «Միլանի» հետ պայմանագիրը՝ սրելով ակումբի ղեկավարության եւ երկրպագուների հետ հարաբերությունները: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018-ի ամառը: