«Բանանց»-ի ակադեմիան նոր տնօրեն ունի
SportԻլշատ Ֆայզուլինը նշանակվել է «Բանանց» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի տնօրենի պաշտոնում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Իլշատ Ֆայզուլինը նախկինում ճանաչված ֆուտբոլիստ է եղել և հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում, իսպանական «Ռասինգում», «Վիլյառեալում», «Խետաֆեում» և այլ ակումբներում:
Մարզչական կրթությունն ու ՈՒԵՖԱ-ի PRO արտոնագիրը Ֆայզուլինը ստացել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում: Նա որպես ավագ մարզիչ աշխատել է «Զենիթի» ֆուտբոլի ակադեմիայում՝ համակարգելով 8-ից 17 տարեկանների թիմերի մարզումային գործընթացը: Եղել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլային դպրոցի երիտասարդական ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարն ու ուսումնամարզական աշխատանքներով տնօրենի տեղակալը: