Վենգերը հաղորդել է Բելերինին, որ Արսենալը մտադիր չէ վաճառել նրա տրանսֆերը Բարսելոնային
SportԼոնդոնի «Արսենալի» պաշտպան Էկտոր Բելերինը հանդիպել է ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ և քննարկել իր ապագան:
Ավելի վաղ իսպանական և անգլիական լրատվամիջոցները հաղորդել էին, որ «Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է 22-ամյա ֆուտբոլիստով:
Ըստ «Mirror»-ի՝ Վենգերը Բելերինին հաղորդել է, որ «Արսենալը» մտադիր չէ վաճառել նրա տրանսֆերային իրավունքները «Բարսելոնային»:
Ֆրանսիացի մասնագետը նախատեսում է, որ երիտասարդ պաշտպանը կշարունակի իր ելույթները «զինագործների» կազմում: Բելերինի գործող պայմանագրի ժամկետը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: