Դորտմունդի Բորուսիայի պաշտպանը տեղափոխվել է Մյունխենգլադբախի Բորուսիա
SportԴորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մաթիաս Գինտերը պայմանագիր է կնքել Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Պայմանագրի ժամկետի մասին տեղեկություններ չեն հաղորդվել: Ոչ պաշտոնական տվյալներով՝ կողմերի միջև 4-ամյա պայմանագիր է կնքվել:
«Այս թիմն անհավանական ներուժ ունի, ակումբում տիրող մթնոլորտը ցնցող է: Երջանիկ եմ, որ այստեղ եմ»,- ասել է Գինտերը:
Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները նշել էին, որ 23-ամյա գերմանացու տրանսֆերի դիմաց մյունխենգլադբախյան ակումբը վճարելու է 17 մլն եվրո: