Մոուրինյոն դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային քաղաքականությունից
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհություն է հայտնել անգլիական ակումբի տրանսֆերային քաղաքականության վերաբերյալ:
The Guardian-ի համաձայն՝ պորտուգալացի մասնագետն անկնալում էր, որ նորեկները թիմին կմիանան մինչեւ նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլը, սակայն բանակցությունները հարթ չեն ընթացել: Խոսքը Նեմանյա Մատիչի («Չելսի»), Իվան Պերիշիչի («Ինտեր») եւ Ալվարո Մորատայի («Ռեալ») մասին է:
«Մանչեսթեր Յունայթեդն» առաջիկա օրերին կվերադառնա արձակուրդից, իսկ հուլիսի 16-ին ամերիկյան մրցաշրջագայությունը կսկսի «Լոս Անջելես Գելաքսիի» հետ ընկերական խաղով: