Ուիմբլդոն. Ֆեդերերի ու Ջոկովիչի մրցակիցները պայքարից հրաժարվել են երկրորդ սեթում
SportԱշխարհի նախկին առաջին ռակետներ Ռոջեր Ֆեդերերը եւ Նովակ Ջոկովիչը հաղթանակով են մեկնարկել թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում:
Առաջին փուլում 35-ամյա շվեյցարացի ուժեղ է գտնվելուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովց, որը 6:3, 3:0 հաշվի ժամանակ երկրորդ սեթում հրաժարվել է պայքարից: Այդ մրցաշաղում Ֆեդերերը կարիերայում էսյերի քանակը հասցրել է 10 004-ի: Նրա հաջորդ մրցակիցը կլինի սերբ Դուշան Լայովիչը:
Սերբ Նովակ Ջոկովիչը հաղթել է սլովակ Մարտին Կլիժանին: Սլովակ թենիսիստը վնասվածքի պատճառով պայքարից հրաժարվել է 6:2, 2:0 հաշվի ժամանակ: Երկրորդ փուլում Ջոկովիչը կխաղա չեխ Ադամ Պավլաշեկը: