«Ինտերը» դարձյալ մերժել է «Մանչեսթեր Յունայթեդին»
SportԻտալական «Ինտերը» «Մանչեսթեր Յունայթեդին» հերթական անգամ մերժել է Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Պերիշիչի տրանսֆերի հարցով:
Football Italia-ի համաձայն՝ 28-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար անգլիական ակումբն առաջարկել է 45 միլիոն եվրո եւ բոնուսներ, բայց «Ինտերը» պահանջում է 50 միլիոն եվրո: Բանակցությունները կշարունակվեն:
Այս մրցաշրջանում Իվան Պերիշիչն «Ինտերի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 10-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականը: