Տիգրան Պետրոսյանը դարձել է World Open մրցաշարի հաղթող
SportՇախմատային օլիմպիադայի հաղթող, Հայաստանի բազմակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը դարձել է World Open մրցաշարի հաղթող:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում ավարտվեց «World Open» խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 216 շախմատիստ, այդ թվում՝ 33 գրոսմայստեր: Մրցաշարում հիանալի հաջողության հասավ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: