«Ռեալի» ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի «Սպորտինգում»
SportՄադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն հաջորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա պորտուգալական «Սպորտինում»: Լիսաբոնի թիմը 29-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստի հետ ձեռք է բերել մեկ տարվա համաձայնություն:
Ֆաբիու Կոենտրաուի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը: Նա 2011-ին Լիսաբոնի «Բենֆիկայից» է տեղափոխվել Մադրիդ 30 միլիոն եվրոյով: Անցած մրցաշրջանում նա երեք հանդիպում է անցկացրել «Ռեալում»: