Զլատան Իբրահիմովիչը շարունակում է ապաքինվել Մանչեսթեր Յունայթեդի բազայում
SportՇվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ընդունել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության առաջարկը և շարունակում է ապաքինվել վնասվածքից ակումբի բազայում,- հաղորդում է «The Sun»-ը:
Այսօր 35-ամյա ֆուտբոլիստն առաջին մարզումն է անկացրել ֆիզիաթերապևտի ղեկավարությամբ:
Հիշեցնենք, որ ապրիլին Իբրահիմովիչը ծանր վնասվածք է ստացել: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Զլատանի պայմանագիրն ավարտվել է հունիսի 30-ին: