Ուիմբլդոն. Էնդի Մարեյը երրորդ շրջանում է
SportԲրիտանացի Էնդի Մարեյը թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջանում երեք սեթում հաղթել է գերմանացի Դաստին Բրաունին` 6:3, 6:2, 6:2:
Հաջորդ շրջանում աշխարհի առաջին ռակետը կմրցի իտալացի Ֆաբիո Ֆոնինիի հետ:
ՀԱՀ-ի ներկայացուցիչ Կևին Անդերսոնը հաղթել է իտալացի Անդրեաս Սեպիի և կհանդիպի բելգիացի Ռուբեն Բեմելմանսի հետ:
Հիշեցնենք, որ Էնդի Մարեյը մրցաշարի գործող չեմպիոնն է: