«Չէ, մեզ էս պահին պետք չի ոսկու պաշար». Արթուր Ջավադյան
EconomicsԱյսօր ԱԺ-ում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոսկու մեր պաշարների վիճակը լավ է: Հարցին՝ ոսկու պաշար ունե՞նք, նա պատասխանեց. «Չէ, մեզ էս պահին պետք չի ոսկու պաշար, շատ շուտով ունենալու ենք ոսկու շատ լուրջ պաշարներ: Մենք ծրագիր են իրականացնում համաշխարհային ճանաչում ունեցող լուրջ ընկերության հետ, կառուցում ենք ոսկու աֆինաժի լուրջ գործարան: Ես վստահ եմ, որ շատ շուտով մենք կունենանք ոսկու շատ ավելի լուրջ պաշար, քան ունեցել ենք մինչեւ 2004 թվականը: 2004 թվականին մեր ոսկու պաշարն ընդամենը եղել է 1.6 տոննա: Իմացեք՝ էդքան մեծ ոսկու պաշար չի եղել, եւ էդ պահին ճիշտ որոշում է եղել դա վաճառելը, որովհետեւ այն եկամուտը, որ ստացել ու փոխանցել ենք բյուջե, բավական լուրջ թիվ է եղել»,- նշեց նա: