«Փյունիկ»-ը խոշոր հաշվով պարտությունով դուրս մնաց Եվրոպայի լիգայից
SportԵրևանի «Փյունիկ»-ը Եվրոպայի լիգայի պատասխան խաղում գերխոշոր հաշվով պարտություն կրեց:
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկ»-ը Բրատիսլավայում մրցում էր «Սլովան»-ն հետ: Երևանյան ակումբը 5 անպատասխան գնդակ ընդունեց իր դարպասը: «Սլովան»-ի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Յակուբ Մարեշ: Մեկական անգամ աչքի ընկան Իուրի դե Կամպսը և Բորիս Սեկուլիչը (5:0):
Երկու խաղերի արդյունքում գրանցվեց 9:1 հաշիվ հօգուտ «Սլովան»-ի: